Մոտիվացիոն նամակ

Բարև Ձեզ ես Դավիթ Ստեփանյանն եմ սովորում եմ ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր քոլեջում , հաշվողական տեխնիկայի բաժնում: Սովորելուն կից սովորեցնում եմ նաև Մայր դպրոցի 9-րդ դասարանցիներին։ Տիրապետում եմ հետևյալ ծրագրավորման լեզուներին ՝ HTML, CSS, JS, ուսումնասիրել եմ նաև PHP և Bootstrap :

Ցանկանում եմ աշխատել և դասավանդել Ձեր հաստատությունում ծրագրավորում: Նպատակն այն է, որպեսզի երեխաները ավելի լավ իմանան ծրագրավորման լեզուների մասին , զարգացնեն իրենց գիտելիքները, այս ծրագրավորման լեզուները կյանքում պետք կգան պրոֆեսիոնալ կայքեր պատրաստելու համար :

Ինձ հետ կարող եք կապ հաստատել էլ. հասցեի շնորհիվ ինչպես նաև բջջային հեռախոսահամարով:

 

Հարգանքներով ՝ Դավիթ Ստեփանյան

Մասնագիտական ոլորտի գործունեության ուսումնասիրություն, նախագիծ

Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը։

Եղբորս խորհրդով ընտրել եմ հաշվողական տեխնիկա մասնագիտությունը, որով ցանկանում եմ ապագայում աշխատել, բայց դրան զուգահեռ ուսումնասիրում եմ վեբ դիզայների մասնագիտությունը, որը նույնպես հետաքրքիր մասնագիտություն է։

Ծրագրավորում, համակարգչային ծրագրի ստեղծման գործընթաց։ Ըստ Նիկլաուս Վիրտի հայտնի արտահայտության, «Ծրագրեր = ալգորիթմներ + տվյալների կառուցվածքներ»։ Այլ խոսքով, ծրագրավորման անմիջական խնդիրներն են ալգորիթմների և տվյալների կառուցվածքների ստեղծումը և կիրառումը։ Ավելի լայն իմաստով ծրագրավորումը հասկացվում է որպես ամբողջ գործունեություն, որը կապված է աշխատանքային միջավայրում ծրագրերի ստեղծման ու պահպանման՝ ծրագրային ապահովման հետ։ Այստեղ մտնում են խնդրի վերլուծությունն ու ներկայացումը, ծրագրի նախագծումը, ալգորիթմների կառուցումը, տվյալների կառուցվածքային մշակումը, ծրագրի տեքստի գրառումը, ծրագրի կարգավորումն ու տեստավորումը, փաստաթղթավորումը, ուրվագծումը, վերջնական մշակումը։ Ծրագրավորումը հիմնվում է ծրագրավորման լեզուների օգտագործման վրա, որոնցով գրառվում են հրահանգները համակարգչի համար։

Ծրագրավորման միջավայրում տեքստային խմբագրիչը կարող է ունենալ հատուկ գործառնություն, այնպիսին, ինչպիսիք են անունների ինդեքսացումը, փաստաթղթերի պատկերումը, օգտագործողի ինտերֆեյսի վիզուալ ստեղծման միջոցները։ Տեքստային խմբագրիչի օգնությամբ ծրագրավորողը դուրս է բերում ստեղծվող ծրագրի տեքստի հավաքակազմն ու խմբագրումը, որն անվանում են ելակետային կոդ։ Ծրագրավորման լեզուն որոշում է ելակետային կոդի շարահյուսությունն ու նախասկզբնական իմաստաբանությունը։

Ո՞ր հաստատություններն են այս ոլորտի համար մասնագետներ պատրաստում:

Մխիթար Սեբաստացի քոլեջ, ինֆորմատիկայի քոլեջ, պոլիտեխնիկական քոլեջ

Որտե՞ղ կարելի է գտնել աշխատանք: Առանձնացնել ցանկ

Հայաստանում այժմ միջազգային հեղինակավոր կազմակերպություններից ինչպիսին են օրինակ ՝ Adobe, Microsoft, PicsArt, Digitain և այլ կազմակերպություններում ծրագրավորորղի մասնագիտությունը պահանջված է։

Աշխատաշուկայում՝ պահանջարկը:

Հայաստանի Հանրապետույունում ծրագրավորողի մասնիտությունը ամենապահանջվածն է ըստ Staff.am -ի կազմակերպված հարցման։ Բարձր պահանջարկի արդյուքնում նաև շատացել են ծրագրավորողներ պատրաստող կազմակերպությունները և հաստատությունները։

Նվազագույն և առավելագույն վճարումները:

Հայաստանում IT ոլորտի մասնագետները ամենաշատ վարձատրություն ստացող մասնագետներն են, հատուկ կազմակերպություններում աշխատավարձը կարող է հասնել մինչև 3 միլիոն, բայց աշխատավարձի չափը կախված է ձեր ունակություններից և հմտություններից։

Այս ոլորտում հաջողությունների հասած հայտնի մարդիկ:

Ռիչարդ Սթոլման, Անդերս Հալեսբերգը, Ռավի Կումար, Դոնալդ Քնութ և այլք։

Այս ոլորտի հայտնի կազմակերպությունները

BetConstruct, Synopsys, Staff.am, Joomag, Rockbite Games, PicsArt, Synergy, Accontech, LS Innovations, Benivo:

Եթե  տանը Ձեզ հետ ապրում է  Ձեր նախընտրած ոլորտի մասնագետ, աշխատող կամ ունեք ազգական (կարող եք անցկացնել հեռախոսային հարցում)  նրաց հետ անցկացրեք հարցազրույց, տեսագրեք, ձայնագրեք և արդյունքները հրապարակեք բլոգում:

 

Մոտիվացիա

Մոտիվացիա։ Մոտիվացիան արվեստ է, ինչով ղեկավարները առաջ են մղում աշխատակիցներին, այն ներքին գործոն է, որ խթանում, վարակում է ցանկալի էներգիայով, որը մարդկանց շարունակաբար պահում է հետաքրքրված աշխատանքով, պաշտոնով, առարկայով, և մարդը ջանք ու եռանդ է դնում նպատակին հասնելու համար։ Մոտիվացիան բխում է մոտիվ բառից, որը նշանակում է իդեան կարիք ունի էմոցիոնալ կամ օրգանիկ վիճակի, որը մարդուն առաջ է մղում գործողության։ Մոտիվացիայի մասին կան շատ տեսություններ, սա այն թեմաներից է, որ կարելի է գրել ու գրել, բայց երբ խոսում ենք ինչպես մոտիվացնել անձնակազմին կամ ինչպես բարձրացնել մոտիվացիան, ապա սա ամենացավոտ ու դժվար հարցերից մեկն է, որ միշտ հուզում է ղեկավարներին։ Ինչու՞։ Որովհետև մարդիկ տարբեր են, ամեն մեկն իր յուրահատկություններով, իսկ քանի որ մոտիվը մարդու ներսում է, ուստի անհրաժեշտ է ուսումնասիրել նրանց կարիքները, էմոցիաները, որպեսզի կարողանանք մոտիվացնել նրանց, իսկ սա բավականին բարդ է, հատկապես երբ խոսում ենք մեծ ընկերությունների մասին։

Հաճախ ընկերությունները ծախսում են հսկայական գումարներ անձնակազմին մոտիվացնելու համար, սակայն վերջում չեն ստանում այն արդյունքը, որ կանխատեսել էին ստանալ։ Այս երևույթը նորմալ է, ինչու՞, որովհետև հաճախ ընդհանուր մոտեցումը մոտիվացիայի բարձրացման տեսանկյունից այդքան էլ արդյունավետ չէ։ Այստեղ անհարկի չի լինի հիշել Մասլոուի պահանջմունքների բուրգը, որտեղ դասակարգված են մեր կարիքները՝ ֆիզիոլոգիական, անվտանգության, սիրո/պատկանելության, ինքնահարգանքի և ինքնաակտուալիզացիայի։ Հասկանալով մարդու պահանջմունքները՝ կարելի է կողմնորոշվել, թե արդյոք նյութական, թե ոչ նյութական միջոցներով կարելի է բերել մոտիվացված վիճակի։

Մոտիվացիան այն շարժիչ ուժն է, որ պոկում է մեզ մեր հարմարավետության գոտուց, որտեղ բավարարված են մեր բոլոր պահանջմունքները ու նետում նոր միջավայր, նոր հարթություն՝ բավարարելու նոր կարիքներ և հաճախ հանդիսանում է թռիչքի դրդապատճառ՝ թռիչք բուրգի մի գոտուց մյուսը։ Մոտիվացիան հսկայական դրական էներգիա է ծնում, որը և օգնում է հասնել նպատակին։ Դե, իսկ նպատակները մոտիվատորներ են։ Մարդիկ աշխատում են նպատակներին հասնելու համար և դրանց հասնելուց հետո բավարարված են լինում և մոտիվացված, քանի որ նպատակները մեր բավարարված կարիքներն են, այսպես ասված։ Նպատակ, ռազմավարություն, մոտիվացիա, գործողություն, արդյունք ու նորից մոտիվացիա։ Սա մի շղթա է, որ եթե մեզ ստացվի ճիշտ կառավարել, ապա հաջողությունը չի սպասեցնի։

Ներքին մոտիվացիա

Ներքին մոտիվացիայի դեպքում անհատի խրախուսման ազդակները/շարժառիթները բխում են ներսից, կապված են իր սեփական հետաքրքրությունների և ցանկությունների հետ:

Մոտիվացիան բարձրացնող գործոններից են մարտահրավերը, հետաքրքրությունները, հսկողությունը, համագործակցությունը, մրցակցությունը և այլն։

Արտաքին մոտիվացիա

Արտաքին մոտիվացիայի դեպքում անհատի խրախուսման ազդակները (շարժառիթները) գալիս են արտաքին աշխարհից, աշխատանքը կատարվում է ակնկալիքով, որ լինելու է սպասված պարգևատրումը՝ նյութական կամ ոչ նյութական (գումար, պատվոգիր, մրցանակ, գովաբանում, լավագույն աշխատողի ճանաչում և այլն):

Ինքնակենսագրություն

Ես Ստեփանյան Դավիթն եմ ծնվել և ապրում եմ Երևանում։Սովորել եմ Հովհաննես Շիրազի անվան 169 դպրոցում։ 2011 թվականից զբաղվում եմ պրոֆեսիոնալ կարատեյով,ունեմ շատ մեդալներ,գավաթներ և պատվոգրեր։ Դպրոցն ավարտելուց հետո կրթությունս շարունակեցի այստեղ ընտրելով ծրագրավորումը, որպես մասնագիտություն։